|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Բորուսիա»-ի ղեկավարությունը Մխիթարյանին խոստացել է, որ ամռանը նա կկարողանա տեղափոխվել այլ ակումբ, բայց ինչպես երևում է դորտմունյան ակումբի ղեկավարությունը մտափոխվել է: Հաջորդ ամառ «Բորուսիա»-ն պատրաստ է անվճար բաց թողնել Մխիթարյանին, միայն թե այս տարի նա մնա:
Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այսպիսի շանս կյանքում մեկ անգամ է լինում»,-ասել է Ռայոլան: