|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչատարածքային բաժանման մասին», «ՏԻՄ կառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով համայնքների խոշորացման կարևորության մասին, ընդգծեց, որ պետքական է համարում այդ նախաձեռնությունը, քանի որ դրա շնորհիվ շատ խնդիրներ կարող են լուծվել:
«Ես գտնում եմ, որ ճիշտ է: Հատկապես մեր մարզի մասին կարող եմ ասել, որ այն տարածաշրջանները, որոնց մասին խոսվում է` Աշոցք, Ամասիա, այնտեղ իսկապես լուրջ խնդիրներ կան: Միգուցե խնդիրներ կան, բայց դրանք քննարկման ենթակա են: Ընդհանուր առմամբ, սա կարող է միայն նպաստավոր լինել մեր երկրի համար»,- ասաց նա:
Ավետիսյանն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե համայնքների խոշորացման արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվելու: Ըստ պատգամավորի՝ կրճատման խնդիր չկա: «Աշխատատեղերի մասն էական է, և կառավարությունը խոստացել է, որ որևէ աշխատատեղ չի կրճատվելու, այլ փոխարինվելու է: Գյուղապետը դառնալու է ներկայացուցիչ, աշխատակազմի ղեկավարի կամ մյուսի հաստիքը կարող է փոխարինվել մեկ այլ հաստիքով»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր տիպի երկրի համար սա շատ կարևոր նախաձեռնություն է, ուղղակի պետք է կարողանանք ճիշտ տանել առաջ:
«Պետք է գումարներ շատ տանք համայնքային միավորներին, տարբեր ծրագրերի մեջ մտցնենք՝ և' միջազգային, և՛ գրանտային, որպեսզի կարողանանք իսկապես այդ համայնքներում խնդիրներ լուծել, այսինքն՝ գումարները չփոշիացնենք, մեր գործերը ճիշտ կոորդինացնենք»,- եզրափակեց պատգամավորը: