|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում 100-ամյակի համալսարանի՝ Վանա կատուների հետազոտության կենտրոնը դրանց վերահսկման համակարգ է ստեղծել:
Ըստ AA-ի՝ ստեղծված համակարգը թույլ կտա ամբողջ երկրում վերահսկել Վանա կատուներին: Կատվի տերերը կարող են դիմել կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան տվյալներ, որոնց հիման վրա էլ կենտրոնն իր վերահսկողությունն է իրականացնում:
Համակարգչի միջոցով հնարավորություն է տրվում մոտիկից հետևել կատուների վիճակին, իմանալ կատվի սեռն ու հատկությունները:
AA-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Աբդուլլահ Քայան հայտնել է, որ նոր համակարգի աշխատանքները հաջողությամբ են ընթանում: Նրա խոսքով՝ համակարգը թույլ կտա երկրում Վանա կատուների հայտնաբերման աշխատանքներ իրականացնել:
«Այս համակարգի միջոցով կարող ենք իմանալ նրանց մասին տեղեկություններ, թե երբ, որքան ձագ ունեցան և ինչ հատկություններ ունեն»,- նշել է նա: