|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ երգի անզուգական կատարող Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը:
Տասնամյակներ շարունակ համաժողովրդական մեծ սեր վայելող նրա կատարումները հիացրել ու ոգեշնչել են հայրենի հանդիսատեսին, հայ մնալու ուժ ու կորով հաղորդել սփյուռքի մեր հայրենակիցներին:
Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: