|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի կունենա C խմբի 2, և D խմբի 1 հանդիպում:
Երևանի ժամանակով 17:00-ին կմեկնարկի D խմբի Թուրքիա-Խորվաթիա հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Այս խմբում ընդգրկված մյուս 2 հավաքականները` Իսպանիան ու Չեխիան կմրցեն վաղը:
C խմբում ընդգրկված Լեհաստանի ու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների դիմակայությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հանդիպումը տեղի կունենա Նիցայի «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում:
Խաղային օրը կեզրափակվի Լիլում: «Պյեր Մոռուա» մարզադաշտում կմրցեն Գերմանիայի եւ Ուկրաինայի հավաքականները: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Եվրո-2016
D խումբ
Թուրքիա - Խորվաթիա՝ 17:00-ին (Երևանի ժամանակ)
C խումբ
Լեհաստան – Հյուս. Իռլանդիա՝ 20:00-ին
Գերմանիա - Ուկրաինա՝ 23:00-ին