|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց որոշում` Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին, որի գործունեության նպատակն է օրենքով սահմանված կարգով ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը,օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը), զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովումը հանդիսանում է պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը։ Միաժամանակ՝ «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում: Ստեղծվելու են ռազմաբժշկական հաստատություններ նաև Երևանում, Լոռիում, Գեղարքունիքում: