|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի և դեսպանության աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արծարծվել են եվրոպական տարբեր կառույցներում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ այս հարթությունում առկա են կապերի ընդլայնման ու խորացման բավարար հիմքեր՝ հավելելով, որ, համադրելով Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերը, հնարավոր է հաջողությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք: