|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու փորձերի նախանշաններ է տեսնում: Այդ մասին, ըստ gazeta.ru-ի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նազարբաևը հայտարարել է, որ խիստ միջոցառումներ են ձեռնարկելու ծայրահեղականներին ու ահաբեկիչներին ճնշելու համար` ընդգծելով, որ դրա համար պետությունն ունի ուժեր և հնարավորություններ:
«Բոլորս գիտենք, որ, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունները» տարբեր մեթոդներ ունեն և սկսվում են շինծու հանրահավաքներով, սպանություններով, իշխանությունը զավթելու ձգտմամբ: Այդ նախանշանները հայտնվել են նաև մեզ մոտ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ղազախստանում` Ակտոբեում, տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ հունիսի 9-ին երկրում սգո օր է հայտարարվել: