|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի և առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ քննիչն առանց բավարար հիմքերի առկայության՝ նույն քրեական գործով ձերբակալել է Ռ. Թ.-ին և Վ. Վ.-ին և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Բացի այդ, քննիչի դիտավորյալ գործողությունների արդյունքում տեղի է ունեցել նախաքննական տվյալների և կայացվելիք հարկադրանքի միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտահոսք, ինչը հնարավորություն է տվել Գ. Գ.-ին, Ա. Ն.-ին և Գ. Ա.-ին թաքնվել քննությունից:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: