|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում օրակարգին անցնելուց առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հնչում են հայտարարություններ, որոնցից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներգրավելու համար: Ըստ պատգամավորի` ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները ներկայացնեն ապացույցներ, որ ՀՀ-ն բավարար ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
«ԼՂ-ն պետք է օր առաջ ներգրավվի բանակցային գործընթացի մեջ: Անընդունելի է, որ ՀՀ-ն ԱԺ-ի հետ քննարկի ԼՂ կարգավորման որևէ հարց` առանց ԼՂ ներկայացուցիչների մասնակցության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ հարցերը լրջորեն քննարկվել են, և որ պատգամավորը կարող է դիմել ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողով: