|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ճանաչման մասին գրավոր հայտարարությամբ է հանդես եկել՝ «ամոթալի» որակելով Գերմանիայի որոշումը:
Մի քանի կետերից բաղկացած հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գերմանիային, ինչպես նաև «պատմության քաղաքականացումը, անցյալի մասին ազատ խոսելն արգելելը»:
Մասնավորապես նշվել է, որ Բունդեսթագի ընդունած բանաձևը «իրավունքի ոտնահարման օրինակ» է։
Ուշագրավ հատվածներից մեկն էլ հետևյալն է. «Ակնկալում ենք, որ Գերմանիան, որի հետ դաշնակից ենք և Եվրոպայի ապագայի համար սերտ համագործակցում ենք, հաշվի կառնի թե’ մեր երկկողմ և թե’ Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների ապագայի համար մեր՝ կենսական նշանակություն ունեցող հայացքներն ու զգայունությունը»:
Հայտարարության վերջում ԱԳ նախարարությունը նշել է նաև, որ Գերմանիայում իրենց դեսպանը հետ է կանչվել Թուրքիա՝ այդ հարցով խորհրդակցությունների համար: