|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որը սահմանված կարգով պետք է ներկայացվի ՀՀ ԱԺ: Փաթեթը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով նշեց, որ նախագիծը նախատեսում է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա իսկապես կարևոր ծրագիր է: «Պետք է հետևողական լինենք, որ վարչարարություն, ֆինանսների տնտեսում և արդյունավետ կառավարում կարողանանք իրականացնել»,- ասաց նա` «անհետաձգելի» ճանաչելով նախագիծը: