|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը, որը հաստատվեց:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից, 1999թ. սկսած, յուրաքանչյուր տարի տրամադրվում է անհատույց օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, ընդհանուր առմամբ, համահունչ է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին:
Մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել. իրականացվել են տարբեր ծրագրեր գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում: Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` Հայաստանի Հանրապետության Հանրային Հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով: Այդ միջոցներով իրականացվող կոնկրետ ծրագրի բովանդակությունը լրացուցիչ համաձայնեցվելու է կողմերի միջև: