|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի»,֊ երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն Է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն է Ասլանյանին հովանավորում։ Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,– հերքեց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։