|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլից հետո, երբ սահմանին լարված էր իրավիճակը, բարդությունները և մարտահրավերները կանգնած են Հայաստանի Հանրապետության առջև, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք դիմակայելու դրանց. այսօր` Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ բուհում գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով` մենք առաջին հերթին պետք է փոխենք մեր մտածելակերպը և հասկանանք, որ, բացի մեզնից, մեզ ոչ ոք չի փրկելու:
«Մենք իրավունք չունենք մեր հույսը դնելու որևէ մեծ պետության վրա, քանի որ բարեկամը միշտ ուժեղի մոտ է հայտնվում, ուժեղի ձեռքը բռնում: Մեր հույսը մենք ինքներս ենք, և դրան հասնելու բանալին դեմքով դեպի հասարակությունը շրջվելն է»,- ասաց նախարարը: