|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՔՈՎԻ (COWI) ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման ներդրումային ծրագրի» իրականացմանը: Ծրագրի շրջանակներում արդեն մշակվել են «Ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» զեկույցը, որը բանկը ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատմանը, ինչպես նաև Գյումրի քաղաքը և հարակից տարածքները սպասարկող տարածաշրջանային աղբավայրի իրագործելիության ուսումնասիրության և աղբավայրի (Բենիամին համայնքում) տեղադիրքի ընտրության պլանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը հետաքրքրվել է Շիրակի մարզի աղբահանության ծրագրի ընթացքով: Խորհրդատուների թիմի անդամները հանգամանորեն ներկայացրել են մարզի աղբահանության ֆինանսատնտեսական և նախագծային աշխատանքները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ծրագրի սակագնային քաղաքականությանը: Քաղաքացիներին բարձր սակագնով ծանրաբեռնելու աննպատակահարմարությունից ելնելով, նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է վերանայել ծրագրի ֆինանսական մասը, հնարավորինս նվազեցնել այն`սակագնային քաղաքականությունը համապատասխանեցնելով հայաստանյան իրականությանը: