|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 28-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85/5 հասցեում գտնվող՝ թիվ 76 մանկապարտեզում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկապարտեզի 1-ին հարկում գտնվող պահեստային հատվածում՝ 15 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.06-ին, մարվել՝ 00.11-ին: Այրվել է 6 մանկական մահճակալ՝ մասամբ, 2 պատուհանագոգ՝ ամբողջությամբ և ձևախախտվել են 7 պլաստմասե աթոռ: