|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի` արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում նոր առանձնատուն է վարձակալել։
Ըստ Hurriyet-ի` 4 հարկանի, 6 ննջասենյակից և 1 հյուրասենյակից բաղկացած առանձնատունը գտնվում է Անկարայի Չայյոլու շրջանում:
Նախկինում 5 թիկնապահ ունեցող Դավութօղլուին, սակայն, 15 թիկնապահ է հատկացվել` հաշվի առնելով երկրում տեղի ունեցող ահաբեկչությունները։
Դավութօղլուն Անկարայում վարձակալած տանը մնալու է այն ժամանակ, երբ պատգամավորական պարտականությունները կատարելու համար մայրաքաղաք գա։
Անկարայում ուսանող `Դավութօղլուի որդին` Մեհմեդ Դավութօղլուն, նույնպես բնակվելու է այս առանձնատանը:



