|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, ով երեկ Ուկրաինա է ժամանել, կընդգրկվի Գերագույն ռադայի` Ազգային անվտանգության հարցերով կոմիտեում. հայտնում է «112 канал»-ը:
Նշենք, որ Սավչենկոն երեկ հանդիպում է ունեցել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Երեկ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ՌԴ-ում ազատազրկման դատապարտված Սավչենկոյին: Իսկ Ուկրաինայում համաներմամբ ազատ են արձակվել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ Եվգենի Երոֆեեւը, որոնց փոխանակել են Սավչենկոյի հետ: