|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նախաձեռնած` ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Աշխատանքային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որի մշակումը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող անձանց համար լրացուցիչ աշխատանքային իրավունքների երաշխիք սահմանելու անհրաժեշտությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ ապրիլի 1-ից հետո առաջնագիծ մեկնած կամավորականների աշխատանքային իրավունքների լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է աշխատանքային օրենսգրքով սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:
Աշխատաժամանակում չի ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում է պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարման և մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը: Մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում պահպանվում են քաղաքացիների աշխատատեղը և միջին աշխատավարձը: