|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումը: Զեկուցում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Մինչ զեկույցը պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պատգամավորները շնորհավորեցին` հույս հայտնելով որ «առանց մաղարիչ չի լինի»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանին, որ դատական ատյաններում շատ երկար են քննվում գործերը, և արդյո՞ք ժամանակը չէ դիտարկելու միջնորդ դատարանների հարցը, որոնք կդառնան մրցակցային դատական ատյաններ:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ, իսկապես, պետք է ուսումնասիրություն կատարել, և եթե հանգեն եզրակացության, որ անհրաժեշտ է միջնորդ դատարան, ուրեմն արդարադատության նախարարությունը կստանձնի դրա օրենսդրական նախաձեռնությունը:
«Այո, դատական գործերը շատ են երկարում, դա լուրջ խնդիր է: Ես` որպես նախարար, լուրջ բողոքներ եմ ստանում: Պատճառն այն է, որ դատավորների թիվը քիչ է, մյուս կողմից էլ` դատավորների թվի ավելացումը չի կարող երաշխիք լինել արդյունավետության բարձրացման համար: Այնպես որ` այդ ուղղությամբ լուծումներ ենք նախատեսում»,- ասաց նախարարը: