|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2015 թվականին երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի եւ աշխարհի փոխչեմպիոնի կոչումները նվաճած հայաստանցի հեծանվորդ 19-ամյա Էդգար Ստեփանյանը հեծնավային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի հրավերով, Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի նախարարության աջակցությամբ եռամսյա ուսումնամարզական հավաքի է մասնակցում Շվեյցարիայի Իգլ քաղաքում գտնվող հեծնավային համաշխարհային կենտրոնում:
Մարզումներին զուգահեռ հեծանվորդները մասնակցում են միջազգային մրցաշարերի: Մասնավորապես Էդգար Ստեփանյանը արդեն մասնակցել է մի քանի մրցաշարերի.ճանաչվել է ՖրանսիաjիՖոիսսիատքաղաքում կայացած 120 կմխճուղայինխմբակայինմրցավազքիլավագույն ակտիվ մարզիկ եւ հրավեր է ստացել մասնակցելու նաեւ մեծահասակների Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը: Եվ ահա Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած «Coupe de France» հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19- ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ եւ ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը:
Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: Այս մրցաձեւերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան: