|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անհրաժեշտ է ԵՄ-ի հետ ասոցացման մասին բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ. ըստ РИА Новости-ի` հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը Բրյուսելում անցկացվող` Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ:
Նա կոչ է արել ԵՄ-ին` ակտիվորեն աջակցել գործընկերության երկրներին, որոնց քաղաքացիները պետք է զգան ԵՄ-ի հետ հարաբերությունների գործնական օգուտը:
Ռինկևիչը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը ԱԳ երկրների հետ պետք է կնքի ազատ առևտրի գոտու ու վիզաների վերացման մասին համաձայնություն, համագործակցել տրանսպորտի, տարանցիկ փոխադրումների, էներգետիկայի, առողջապահության և IT տեխնոլոգիաների ոլորտներում: