|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ դադարեցվեցին Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանի և Մայիս Միրզոյանի լիազորությունները:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվել են 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախ մեկնած` Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի` ադրբեջանական կողմից ռմբակոծության հետևանքով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նրանք հետմահու կպարգևատրվեն ՀՀ վարչապետի հուշամեդալով: