|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծության մրցույթում:
Ըստ RT-ի` նախկին քաղաքապետը, ով իր քառատողում պատմել է Էրդողանի և այծի սիրային պատմության մասին, նշել է, որ յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա այդ մասին բարձրաձայնելու ոչ միայն եվրոպական երկրում, այլև Անկարայում:
Մրցույթում հաղթած նախկին քաղաքապետը կստանա 1000 ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ բրիտանական ամսագիրը մրցույթը սկսելու մասին հայտարարել էր գերմանացի երգիծաբան և հաղորդավար Յան Բեմերմանի հետ տեղի ունեցած միջադեպից հետ: Նա բանաստեղծություն էր ընթերցել Թուրքիայի նախագահի մասին, ինչի համար Թուրքիան նոտա էր հղել Բեռլինին` պահանջելով քրեական հետաքննություն սկսել հաղորդավարի հանդեպ` Էրդողանին «վիրավորելու» համար: