|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նամակ է հղել Associated Press-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ նյութի կապակցությամբ. РИА Новости-ի հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
«Մեր բողոքը կապված է այն բանի հետ, որ Associated Press-ի պատրաստած նյութում հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք»,- ասել է նա` հավելելով, որ «Ադրբեջանին պատկանող ԼՂ-ի տարածքը 4400 քառակուսի կիլոմետր է»:
«Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքները 12 600 քառ. կիլոմետր են: Հայաստանի կողմից օկուպացված ընդհանուր տարածքները կազմում են 17 000 քառակուսի կիլոմետր, որը Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Հաջիևը դժգոհ է նաև, որ գործակալության նյութում հակամարտությանը տրվում է կրոնական երանգ: