|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին,թե Թուրքիայից ներկրված պոմիդորը որպես տեղական է վաճառում, ինչը վնասում է տեղական արտադրողներին:
«Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետակա նեկամուտների կոմիտեից ստացել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներկայումս ուսումնասիրության փուլում է, առաջիկայում կներկայացնենք այն հիմնական ապրանքախմբերը, նաև գործիքակազմը, որի մասին խոսել եմ, և քննարկման կհրավիրենք բոլորին՝ ընտրելու գործիքակազմն ու ապրանքախմբերը: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին նաև»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ վերջին օրերին ներկրման հարցի հետ կապված տվյալներ չկան: