|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 22-ին` ժամը 19:00-ին, «Թի Էմ Փրոդաքշըն» ընկերության նախաձեռնությամբ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա բացօթյա համերգ` նվիրված Շառլ Ազնավուրի 92-րդ տարեդարձին:
Ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը: Համերգային ծրագրում ընդգրկված են Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները:
Կազմակերպիչներն այս միջոցառման մեկնարկով նպատակ ունեն ամեն տարի նշել մեծն շանսոնիեի ծննդյան օրը իր իսկ անվան հրապարակում:
Համերգի մուտքն ազատ է: