|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին է արժանացել. հաղորդում է ՏԱՍՍ-ը: The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի «Սավոյ» թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հյուրընկալել համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերի:
«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հադթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչուհու ծննդյան 35-ամյակի առթիվ: Իր ծննդյան օրը երգչուհին նշել էր մայիսի 12-ին: Միջազգային մրցույթի մրցանակին հավակնող Գրիգորյանի ախոյաններն էին ռուսաստանցի սոպրանո` Եկատերինա Բականովան և Աիդա Գաիֆուլինան, ՀԱՀ-ից` Գոլդա Շուլցը և Նոզուկո Մեմոն, ԱՄՆ-ից` Նադին Սյերրան:
Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի կյանքում նման հաջողությունն առաջին դեպքը չէ: Դեռևս 2005 թվականին լավագույն բեմելի համար նա արժանացել է «Բեմի Ոսկե խաչ» մրցանակի, 2010 թվականին նույն «Բեմի Ոսկե խաչին» արժանացել է լավագույն կատարման համար:
Լուսանկարը` Սերգեյ Բոբլիևի