|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հաստատվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը` ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն կալանավորելու համար, որպես խափանման միջոց:
Այս այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ Քննչական կոմիտեից:Նրան մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի չորրորդ մասով` խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվում է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: