|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մայիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար` Հարություն Թոփիկյան/:
Համերգը հոբելյանական է, այն նվիրված է Երևանի պետական կամերային երգչախմբի 20-ամյակին: Համերգային ծրագրում կհնչեն Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից: Որպես մենակատարներ` հանդես կգան Տիգրան Համասյանը /դաշնամուր/, Քրիստինե Սահակյանը/մեցցո-սոպրանո/, Մարինե Դեինյանը/սոպրանո/, Հովհաննես Ներսեսյանը/բաս/ և Պերճ Քարազյանը/տենոր/: