|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց որոշում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի մասին, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխադարձ սերտ կապերի ստեղծումն ու համագործակցությունը սպորտի բնագավառում, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև եղբայրական հարաբերությունները:
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի մարզական կազմակերպությունների միջև համագործակցությանը, նրանց մասնակցությանը երկու երկրներում անցկացվող մարզական միջոցառումներին, երիտասարդական կապերի ամրապնդմանը և զարգացմանը իրենց երկրներում գրանցված պետական կառույցների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջոցով, երիտասարդության և սպորտի խնդիրներով զբաղվող հետազոտական կազմակերպությունների կամ կենտրոնների միջև անմիջական կապերի զարգացմանը:
Որոշումն ընդունվել է: