|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որի արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության հենքի վրա ստեղծված ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Որպես ՀՀ նախագահի կողմից նշանակվող անձ` կոմիտեի նախագահի պաշտոնը պետք է դասակարգվի հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն, որի նպատակով անհրաժեշտ է լինելու համապատասխան լրացում կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում:
Բացի այդ` կոմիտեի նախագահի պաշտոնը որպես հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն նախատեսելու դեպքում առաջ է գալիս տվյալ պաշտոնի վարձատրության չափի սահմանման հարցը, որի պարագայում պետք է համապատասխան կարգավորում նախատեսվի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:
Վերը նշված օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելուց խուսափելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչը հնարավորություն կտա առանց որևէ օրենսդրական փոփոխության կոմիտեի նախագահի պաշտոնը նախատեսել որպես քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն:
Որոշումն ընդունվեց: