|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին:
Արդեն տեղեկացրել էինք, որ Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում պետք է քննարկեր Դավիթ Սաֆարյանին ուղեգիրը տրամադրելու հարցը, քանի որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչի հետևանքով մարզիկները որակազրկվել են. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը որոշել է ուղեգիրը տրամադրել Սաֆարյանին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուներ Ռիոյի խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: