|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս են ապրիլ ամսին հավաքագրել 100 միլիարդ դրամ հարկ, ինչի մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի` հարկային եկամուտների վճարումները հիմնականում հարկային վարչարարության շարունակական կատարելագործման արդյունք են: Նրա խոսքով` գումարները հավաքագրվել են խոշոր տնտեսվարողներից, և գումարները հիմնականում գոյացել են ստվերը կրճատելու արդյունքում:
ՊԵԿ փոխնախագահը հրաժարվեց ասել, թե կոնկրետ որ խոշոր ընկերություններին են դուրս բերել ստվերից: «Առաջին հազար խոշորների ցանկը վերցրեք, նայեք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել նայդ խոշոր ընկերությունների դեմ, որոնք մինչև ապրիլ ամիսը գտնվել են ստվերում, Միրումյանը պատասխանեց, թե, ըստ ՔՕ-ի, քրեական գործ է հարուցվում, եթե տնտեսվարողները հրաժարվում են վճարել գումարը, բայց այս դեպքում ընկերությունները վճարել են, և նրանց դեմ հարուցված քրեական գործերը կասեցվել են: Իսկ թե կոնկրետ ո՞ր խոշորների դեմ հարուցված քրեական գործերն են կասեցվել, ՊԵԿ փոխնախագահը դժվարացավ պատասխանել` հորդորելով գրավոր հարցում ուղարկել: