|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2016-2018 թթ. ազգային ծրագրի, մասնավորապես` մատչելի բնակարանի ապահովության հարցի մասին, ասաց, որ ծրագիրը ներկայացվել է կառավարություն այն տեսքով, ինչ տեսքովկար նախնական տարբերակում: «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ չեն կատարվել»,- ասաց նախարարը:
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2016-2018 թթ. ազգային ծրագրի մի ենթաբաղադրիչը բնակարանային ապահովության ծրագիրն է, որը ենթադրում է առանց կանխավճարի կամ չնչին կանխավճարով երիտասարդ ընտանիքներին բնակարանների տրամադրում: