|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնի է դարձել, թե Թուրքիայում պալատական հեղաշրջման արդյունքում կուսակցության ղեկավարի ու վարչապետի պաշտոնից հեռացված Ահմեդ Դավութօղլուն այսուհետ ինչով կզբաղվի: Ըստ Yeniyon-ի` նա բնակություն կհաստատի Կ. Պոլսում և միայն անհրաժեշտության դեպքում կմեկնի Անկարա: Չի բացառվում, որ տուն կգնի Կ. Պոլսում:
Դավութօղլուն կսկսի ստեղծագործել, նա ձեռնամուխ է լինելու նոր գիրք գրելուն: Ինչպեսև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, հեռվից կհետևի քաղաքականությանը, սակայն կշարունակի, որպես շարքային պատգամավոր, մասնակցել մեջլիսի աշխատանքներին։
Նշենք, որ Աբդուլլահ Գյուլը պաշտոնից հեռանալուց հետո նույնպես գիրք էր հրատարակել:
Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նա կպաշտոնավարի մինչև մայիսի 22-ը։