|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր այցելել է Շրջանցիկ թունել, բոլորին որպես «Կորյայի ձոր» հայտնի թաղամաս:
Ժամանակին այստեղ գործող գիշերօթիկ դպրոցն այժմ ծառայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն: Տարածքի բնակիչները խնդրել են խաղահրապարակ կառուցել, հաշվի առնելով, որ երեխաներն այլևս չեն կարողանում ազատ ժամանակն անցկացնել նշված հաստատության բակում: Աշխատանքային շրջայցի ժամանակ բնակիչներից բացի, հանդիպել է նաև խնամքի կենտրոնի տնօրենի հետ: Միասին տարածքն ուսումնասիրել են և քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Վարդանյանը մասնագետներին հանձնարարել է կրկին մանրամասն դիտարկումներ կատարել և ներկայացնել նոր նախագծեր: Ողջամիտ ժամկետներում հարցը կկարգավորվի: