|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
ՀՀ ՊՆ