|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախում ծավալվող գործողությունների կապակցությամբ ՀՀ Արագածոտնի Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման, դրանց տեղափոխման եւ բժշկական ծառայությունների պատուցման գործընթացներ:
Մայիսի 3-ին համապատասխան մասնագետների կողմից կազմված հերթական խումբը մեկնեց Արցախ, իր հետ տանելով բժշկական կազմակերպությունների կողմի, կամավոր սկզբունքով հավաքված համապատասխան քանակությամբ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և դեղամիջոցներ, բժշկական նշանակության պարագաներ։
Հայտնի իրադարձությունների առաջին օրերից կազմավորվել է բժշկական շարժական խումբն իր առջեւ նպատակ է դրել ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ԼՂ տարածքում: Մասնագիտական խումբը Արցախում կմնա 10 օր, որին կփոխարնի հաջորդ խումբը` նույն ժամանակաչափով: Եվ այդպես` պարբերաբար:
Արագածոտնի մարզպետարան