|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տարեսկզբի համեմատ` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 4200-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ մշտական բնակչության թիվը 2016-ի առաջին եռամսյակում նվազել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 12 300-ով:
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 994 400 մարդ: Բնական հավելաճը ծնունդների շնորհիվ պահպանվում է, բայց միգրացիայի պատճառով էլ նվազում է բնակչության թիվը»,- ասաց Կույումջյանը: