|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ապրիլի 27-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառումը:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ կոնգրեսի քսան անդամներ, ներառյալ` սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները:
ԱՄՆ կոնգրեսականները նաև անդրադարձան Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիային և դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի ու նրա քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ուժի գործադրման` կոչ անելով անմիջապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած բնույթի ռազմական օգնությունը ԱՄՆ կողմից:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին նաև հունական, ասորական և քրդական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԳՆ