|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերն ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Yerkir.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա հայտնեց, որ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` գործի հետագա ընթացքը լուծելու համար:
Հիշեցնենք, որ, համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի, ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Օֆշորային սկանդալից հետո արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ` պատճառաբանելով, թե անընդունելի է համարում, որ իր անձը պատճառ դառնա մեր երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, և անունն արծարծվի միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։