|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը Լիպեցկում անցկացված արտագնա նիստում 5 տարվա ազատազրկման և 200 հազար ռուբլի տուգանքի է դատապարտել ադրբեջանցի Գաչայ Թաղիօղլու Հաջիևին: Նա մեղադրվում է Սիրիայում գործող «Ջունդ աշ Շամ» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ. հայտնում է kommersant.ru-ն:
Հետաքննության տվյալներով` Լիպեցկում խնձորի առևտրից ստացած եկամտի մի մասը Հաջիևն ուղարկել է Սիրիայում ահաբեկչական խմբավորման կազմում կռվող եղբորը:
Ադրբեջանցու` Ռուսաստանում բնակվող հարազատները պնդում են, թե նա ամենևին չի ֆինանսավորել ահաբեկիչներին, այլ օգնել է եղբոր ընտանիքին և, ընդհանուր առմամբ, ընդամենը 5 հազար դոլար է ուղարկել Սիրիա: