|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը դժգոհությունների ալիք է բարձրացրել երկրում:
Ըստ Sozcu-ի` «Ազգային շարժում» ծայրահեղական կուսակցության պատգամավոր, հակահայ գործունեությամբ հայտնի Յուսուֆ Հալաչօղլուն, ներկայացնելով թուրքական քարոզչական թեզեր, պնդել է, թե իբր 1915 թվականին հայերը սպանել են 518 301 թուրք: «Այդ ժամանակ հայերը ապստամբություններ են բարձրացրել: Այդ զոհերի համար հայերից ցավակցություն ակնկալելո՞ւ եք»,- նա հարց է ուղղել Էրդողանին:
Իր հայտարարությունների մեջ հայերին բազմիցս մեղադրանքներ առաջադրած ազգայնամոլ ղեկավարն այնուհետև հայերին և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին նույնականացրել է: «Նրանց միջև տարբերություն կա՞, պարո'ն նախագահ»,- ասել է նա: