|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հաստատված կարելի է համարել, որ պայթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն` ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ Է: Խնդիրն այն է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։ Ահաբեկչական ակտի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ պայթուցիկը լցոնված լինի մետաղական կտորներով, որպեսզի զոհերի թիվը ավելի մեծ լինի։
Այսինքն, հավանականաթյուն կա, որ տեղի Է ունեցել պատահական պայթյուն՝ որևէ մեկը իր հետ տեղավոխելիս է եղել ինչ-որ պայթուցիկ նյութ, որն էլ պատահաբար պայթել Է: Բայց այդ վարկածի դեմ խոսում է պայթյունի ուժգնությունը։ Նախնական դիտարկումների համաձայն` պայթյունը 250– 300 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկի համարժեք հզորություն է ունեցել։ Որպեսզի այդպիսի պայթյուն լինի ոչ ռազմական նշանակության պայթուցիկ նյութերից, ապա դրա քանակաթյունը պետք Է լինի մի քանի տասնյակ կիլոգրամ»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։