|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Hraparak.am-ը գրել է, որ քիչ առաջ տեղեկություն են ստացել /նյութը հրապարակված է 21:00-ի սահմաններում/, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել պաշտպանության նախարարություն, քանի որ Արցախից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական զորքի զանգվածային տեղաշարժ է գրանցվել:
Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ նախագահ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Նկատենք, որ վերջին օրերին նման խորհրդակցությունները նախ Հայաստանում, ապա Արցախում պարբերական բնույթ են կրում:
Ադրբեջանական զորքերի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: