|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության և Արցախի առողջապահական համակարգերին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։
Հարութ Սասունյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ Մասնավորապես, մեծածավալ օգնություն են տրամադրել հիմնադրամի վաղեմի գործընկերներից ամերիկյան CMMB (Catholic Medical Mission Board), ինչպես նաև AmeriCares և Direct Relief Inernational կազմակերպությունները։
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարության և «Հայաստան Արցախ» հիմնադրամի հետագա համատեղ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Հիմնադրամի նախագահը շեշտեց, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը առավել արդյունավետ և նպատակային է դարձել։
Արմեն Մուրադյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ստեղծված վիճակում առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարության համակարգված աշխատանքները` վիրավորներին բժշկական օգնությությունն արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Ի դեպ, CMMB կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են։ Նրանք կծանոթանան Հայաստանի առողջապահական համակարգի վերջին զարգացումներին, նոր մարտահրավերներին, ինչպես նաև կհստակեցնեն իրենց կողմից տրամադրվող օգնության հետագա ուղղվածությունը:
Առողջապահության նախարարություն