|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ռուսներին և ՌԴ ղեկավարությանը` հաշվի առնել պետության ինքնիշխան և անկախ կարգավիճակը. հայտնում է Интерфакс-ը: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է Ազգային ժողովին և Բելառուսի ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում:
«Ես ցանկանում եմ, որ ռուսաստանցիները, հատկապես՝ Ռուսաստանի ղեկավարությունը, հասկանան, որ մենք կամակատար չենք լինելու: Մենք ինքնուրույն, ինքնիշխան պետություն ենք, որը ձեզ հետ մի տանն է ապրում, բայց իր բնակարանն ունի: Թեկուզ փոքր, ոչ մեծ, բայց` իր բնակարանը: Ի դեպ, սա նաև Ռուսաստանի ներկայիս նախագահի խոսքերն են»,- ասել է Լուկաշենկոն:
«Ռուսաստանի նախագահը պատրաստ է դրա վրա կառուցել մեր հարաբերությունները: Այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք, այդ թվում՝ նաև իշխանամետ «բարձրախոսները», այլ բանի վրա կենտրոնանում, և գործը հասնում է զրպարտանքի։ Հարկավոր է դրան վերջ տալ, դա լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Բելառուսի նախագահը: