|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում վարչապետի այն հանձնարարականի մասով, որ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին պետք է ցուցաբերվի հասցեական աջակցություն, նշեց, որ արդեն մշակվել է հասցեական աջակցության տրամադրման կարգը, որով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ:
«Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն, թե ինչ եկամտաստեղծ գործունեություն կարող են նրանք կիրառել, և դրան համապատասխան աջակցության սխեմա մշակել: Դրանք տարբեր են` սկսած տեխնիկական աջակցությունից, ասենք` որևէ բնակավայրում մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, որի առկայությունը նրան հնարավորություն կտա կայուն եկամուտ ունենալու, կամ եթե քաղաքաբնակ անձինք են, կարող են կարիք ունենալ փոքր բիզնեսի: Նման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է առանձին կարիքների գնահատում: Ի վերջո, խոսքը գնում է ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաև մեր Ազատամարտի ընթացքում զոհվածների ընտանիքներին»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ բաց են պահում նաև մասնավոր հատվածից ու Սփյուռքից ստացվող փոխանցումները: Մինասյանի խոսքով` տարբեր սխեմաներ կան զոհվածների ընտանիքներին աջակցելու համար: Նախագիծն արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել, շուտով կհրապարակեն ու կուղարկեն կառավարության այլ մարմիններին ու ԱԺ համապատասխան հանձնաժողովներին, որից հետո կսկսվի ծրագրի իրականացումը:
Արծվիկ Մինասյանի կարծիքով` այդ աշխատանքները կտևեն ոչ ավելի, քան մեկ ամիս: